ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Առաջնորդ լինելը դժվար, պատասխանատու բան է, որից բոլոր կենդանիները փախչում են

Առաջնորդ լինելը դժվար, պատասխանատու բան է, որից բոլոր կենդանիները փախչում են
05.06.2025 | 12:11

Ոչխարային բնազդն իզուր է միայն ոչխարներին վերագրվում։

Այդ բնազդից մարդն ու այլ կենդանիներն ավելի լայնորեն ու անսահմանափակ են օգտվում, քան խեղճ ոչխարները։

Ոչխարներն անպատվվում են այդ բնազդի համար, մարդիկ և մյուս կենդանիներն օգտվում։

Ճանապարհ գնալիս ձին մի ուրիշ ձի է փնտրում ետևից գնալու, էշը առաջնորդ էշի է ման գալիս։

Շարքերով ճամփորդող սայլապանները ողջ ճանապարհին կռիվ են «տալիս» իրար հետ․ մեկն ասում է՝ քո սայլն առաջ քշիր, ես քեզ հետևեմ, մյուսն ասում է՝ եզներս դադրել են, դու առաջ քշիր։

Մարդը, մանավանդ, մեծ ձներից հետո տանից դուրս գալիս, միշտ մի առաջնորդ է փնտրում, նրա ոտատեղից օգտվելու համար։

Թշվառության ճանապարհին միշտ իրենից ավելի թշվառն է որոնում սրտապնդվելու և ապրելու համար․ մահանալիս էլ մինչև չերևակայի իր մեռած ընկերներին, չի ուզում աչքը փակել։

Հիշեցեք ուղտերի քարավանը, որ առանց առաջնորդի քայլ չի փոխում, հիշեցեք կռունկներին, երբ տաք երկրկներ են չվում։ Վերջերս վայրի բադերն ու սագերն էլ առաջնորդով են ման գալիս։

Առաջնորդ լինելը դժվար, պատասխանատու բան է, որից բոլոր կենդանիները փախչում են։ Ես միայն մեզ մոտ եմ տեսել մի զույգ առաջնորդների, որոնք իրենց պարտականությունները սիրով են կատարում։ Մի բան, որ սակայն կասկած է ծնեցնում իր հետևորդների մեջ։ Նման բարյացակամ առաջնորդներն առհասարակ ժողովրդին դեպի կորուստ են տանում․․․

Լեռ Կամսար

Zangezur Tour-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ